Boeing-738-800 օդանավը վթարային վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի «Տոլմաչեվո» օդանավակայանում
Ռուսաստան
Նովոսիբիրսկի «Տոլմաչեվո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Boeing-738-800 օդանավը։ Տուժածներ չկան, հաղորդում է Itar-Tass–ը։
«Globe» ավիաընկերությանը պատկանող օդանավը Մոսկվա–Յակուտսկ չվերթն իրականացնելիս ազդանշան է ստացել տեխնիկական անսարքության վերաբերյալ։ Օդանավի հրամանատարը վայրէջք ստանալու հրաման է տվել և Մոսկվայի ժամանակով 00:53–ին օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։
Օդանավում եղել է 162 մարդ, որից 155–ը՝ ուղևոր, իսկ 7–ը՝ անձնակազմի անդամներ են եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)