«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգայի նման պայծառատես, պարզապես ծանոթ եմ գաղտնազերծված պլանին (տեսանյութեր)

Վերլուծական

Հին աշխարհում մղձավանջը դեռ նոր է սկսվում... Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան իրականացված խոշոր ահաբեկչությունն անցյալ տարվա հունվարից Ֆրանսիայում սկիզբ առած ահաբեկչությունների շղթայի ընդամենը հերթական օղակն է և հաստատապես ոչ վերջինը: Առավել քան վստահ եմ, որ Նիսի ահաբեկչությանը Ֆրանսիայում և, ընդհանրապես, Եվրոպայում հաջորդելու են բազմաթիվ զոհեր խլող նորանոր ահաբեկչություններ:

Ո՛չ, Նոստրադամուսը չեմ, ոչ էլ Վանգայի նման պայծառատես, ընդամենը մի քիչ շատ եմ կարդում, տեղեկություններ ստանում, տրամաբանություն ունեմ, քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելու, հասկանալու, փոքր-ինչ հեռուն տեսնելու կարողություն: Այնուամենայնիվ, նույնիսկ այս ամենով հանդերձ, չէի համարձակվի նման կանխատեսում անել, եթե դեռ 1999 թե 2000 թվականին մագնիտոֆոնով լսած չլինեի ձայնագրությունը մի ելույթի, որում մասնակիորեն բացահայտվում էին «այս աշխարհի ճարտարապետների» պլանները: Ընդ որում, ընդգծում եմ, այն ժամանակ, երբ Եվրոպայում ահաբեկչությունները դեռ սկիզբ էլ չէին առել, մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասին նույնիսկ չէին լսել, որովհետև այն դեռ գոյություն չուներ:

Այդ ձայնագրության մեջ, որի ժապավենն իմ տրամադրության տակ է, և որը տարիներ անց տեսանյութի ձևով հայտնվեց «Յութուբում», համացանցում, «այս աշխարհի ճարտարապետների» ծրագրերի թվում նշվում էր նաև Եվրոպայում մոտ ապագայում նախատեսված լայնամասշտաբ ահաբեկչությունների իրականացման մասին, որոնցով այնտեղ պետք է հարուցվի ժողովուրդների անվստահությունը անվտանգության, ներկա և վաղվա օրվա հանդեպ, ձևավորվի համոզմունք եվրոպական պետությունների ղեկավարների կողմից ահաբեկչությունների դեմն առնելու և իրենց կյանքի իրավունքն ապահովելու անկարողության նկատմամբ: Ավելին` դրանց միջոցով պետք է ստեղծվի խուճապ և քաոսային իրավիճակ, որպեսզի եվրոպական ժողովուրդները հրաժարվեն իրենց երկրների ղեկավարներից և իրենց պետությունների թեկուզ մասնակի, հարաբերական ինքնիշխանությունից, հանրաքվեով, միանգամայն ժողովրդավարական ճանապարհով կողմ արտահայտվեն մի մեծ պետության մեջ պետությունների միավորվելուն և իշխանության բերեն այդ միասնական պետության ղեկավարին' Նեռին կամ Համաշխարհային կառավարության կառավարչին, որը խոստանալու է վերջ տալ այդ ահաբեկչություններին և իրենց համար ապահովել անվտանգ կյանք: Դատելով ամենից, այդ ժամանակները հեռու չեն, այլ խնդիր է, որ եթե նույնիսկ բավարար դիմադրություն չցուցաբերվի և իրականություն դառնան այդ «ճարտարապետների» ծրագրերը, Նեռը վերջում իր նպատակին չի հասնելու, նրա իշխանությունը տապալվելու է (Հովհաննեսի Հայտնությունում է գրված):

Ինձ համար դեռ 2015թ. նոյեմբերի 13-ից, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները Փարիզում և նրա արվարձանում իրականացրեցին խոշոր ահաբեկչություն (ավելի քան 150 զոհ, 350-ից ավելի վիրավորներ, որոնցից մոտ 100-ը ծայրահեղ ծանր վիճակում), պարզ էր, որ «այս աշխարհի ճարտարապետների» համար «Իսլամական պետությունն» ընդամենը գործիք է, որին նույնիսկ ընթացիկ ու հետագա ցուցումներ, հրահանգներ պետք չեն: Կարևորն այն է, որ այն արդեն ստեղծված է, կա, գտնվում է այն ռելսերի վրա, որի վրա պետք է լիներ և ընթանում է նախանշված ճանապարհով: Դրա համար էլ համոզված եմ, որ Փարիզում, Լիոնում, Նիսում, Ֆրանսիայի այլ բնակավայրերում և եվրոպական պետություններում իրականացված ահաբեկչությունները դեռ միայն սկիզբն են, նախերգանքն են ավելի մեծ և արյունալի ահաբեկչությունների, որոնք, բնականաբար, ավելի մեծաքանակ զոհեր են խլելու և տեղիք են տալու զանգվածային խուճապի ու սարսափի:

Առաջիկայում բացառված չեն մարդատար գնացքների և մետրոյի շարժակազմերի կործանումները, նույնիսկ` քիմիական գործարանների, ատոմակայանի պայթեցումները: Թեև բանը դրանց կարող է և չհասնել, քանզի «ավտոմոբիլային պատերազմը» կամ բեռնատարը զենքի վերածելը, ինչպես ցույց տվեց Նիսի ահաբեկչությունը, և՛ մեծաթիվ զոհերի, վիրավորների պատճառ հանդիսանալու, և՛ զանգվածային ահաբեկման տեղիք տալու, և՛ ահաբեկիչների համար մատչելի լինելու առումներով բավական արդյունավետ և նախընտրելի միջոց է: Բեռնատար ձեռք բերելը, վարելը բոլորովին էլ դժվար չէ, իսկ կուշտուկուռ, բարեկեցիկ կյանքով ապրող Եվրոպայում շքերթները, տոնակատարությունները և զանգվածային մյուս միջոցառումները մեկը մյուսին են հաջորդում: Եթե դրանք մի օր նույնիսկ իսպառ արգելվեն, միևնույն է, մարդաշատ վայրեր կան գրեթե ամենուր:
Միաժամանակ համոզված եմ, որ Նիսի ահաբեկչությունն իրականացրած նույն քաղաքի բնակիչ, ծագմամբ Թունիսից, Ֆրանսիայի քաղաքացի, 31-ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելը, ինչպես նաև Եվրոպայում նախկինում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետության» անդամները ոչ լսել են, ոչ էլ չնչին պատկերացում ունեն «այս աշխարհի ճարտարապետների» հիշյալ պլանների մասին: Նրանք և առաջիկայում ահաբեկչություն իրականացնողներն առաջնորդվել և առաջնորդվելու են իրենց ներշնչված բարձր գաղափարներով կամ վրեժի զգացմամբ, որը թույլ է տալիս գնալ ինքնազոհության, նրանց պարզապես օգտագործել և օգտագործելու են:

Միամտություն է հույսեր տածելը, թե անվտանգության ծառայությունները կկարողանան ահաբեկչությունների դեմն առնել: Մի մասը նախապես կկարողանան բացահայտել, կանխել, բայց հաստատապես ոչ բոլորը: 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում իրագործված ահաբեկչությունից հետո, ինչպես հայտնի է, Ֆրանսիայի իշխանությունները ողջ երկրում արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել: Նրանք հրապարակայնորեն ու հստակ զգուշացված, տեղեկացված էին Ֆրանսիայում «Իսլամական պետության» բջիջների ու զինյալների առկայության, հնարավոր ահաբեկչությունների մասին, սակայն այդ ամենը բավարար չեղավ կանխելու Նիսի ահաբեկչությունը: Ինչպես արդեն հայտնի է, 26 տոննանոց «Ռենո» մակնիշի բեռնատարի վարորդը ֆրանսիացիների սիրած ազգային տոնի' Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ մեքենան մխրճել է քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում' Նիսի Անգլիական առափնյակին հավաքված հազարավոր մարդկանց բազմության մեջ ու մոտ 2 կմ զիգզագաձև ընթանալով, հնարավորինս շատ մարդկանց տակով տվել: Ահաբեկչությունը կատարած 31-ամյա թունիսցի վարորդը, դրանից բացի, նաև կրակել է մարդկանց վրա: Այս ամենի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 84 հոգի, վիրավորվել ավելի քան 120 մարդ, նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում է, տուժածներից 54 երեխա հոսպիտալացվել է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նոյեմբերյան ահաբեկչական գործողություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում էին մինչև հուլիսի վերջը վերացնել, կերկարաձգվի ևս երեք ամսով: Հասկանալի է, որ նշված երկարաձգումը գրեթե ոչինչ չի տալու, քանի որ Նիսի ահաբեկչությունն իրականացվել է հենց այն ժամանակ, երբ այդ արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ էր: Ահաբեկչությունն իրագործելու համար իրենց կյանքը տալուն պատրաստ մահապարտ ահաբեկիչների առկայության պարագայում առանձնապես արդյունք չի ապահովելու նաև անվտանգության ապահովման համար առաջիկայում 10 հազար զինվորականների ներգրավումն այդ գործում, որի մասին հայտնել է Օլանդը:

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութերը' 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված