Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղից Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Արթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջել Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանը Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Խանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվի Վենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարին Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը» Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու Հնդկաստանին 

Սրա-նրա հովանու տակ գտնվող էս կամ էն քրեական տարրը, որը չի հայտնաբերվում, պետության հեղինակությանն է կպնում (տեսանյութ)

Հասարակություն

Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 2016թ. հունվարի 1-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով: Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց հիշյալ դեպքերը:
Միևնույն ժամանակ, աճել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը՝ 1,8%-ով, ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով:

Կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորչելու դեպքեր են:

Բնակարանային գողության դեպքերի բացահայտումն աճել է 8,3%-ով, ավազակության դեպքերինը՝ 27,5, կողոպուտինը՝ 11,8%-ով:
Աճ է արձանագրվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ՝ 3,1%:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 409 միավոր հրազեն: 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը:

Հաշվետու ժամանակահատվածում 14,8%-ով նվազել է խմբերի, 19 դեպքով՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը:

Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Գրեթե կրկնակի աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71):
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմանը միտված միջոցառումների արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերի թիվը՝ 29-ով, վիրավորներինը՝ 116-ով:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց անչափահասների հետ տարվող աշխատանքը, անդրադարձավ բնակարանային գողության դեպքերի բացահայտման առանձնահատկություններին և որպես ոստիկանության արդյունավետ գործունեության գրավական ընդգծեց ստորաբաժանումների փոխգործակցության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը գործունեության առանցքային ուղղությունների շարքում առանձնացրեց հետախուզվողների հայտնաբերմանն ուղղված աշխատանքը՝ այն դիտելով և՛ որպես հանցավորության արդյունավետ հակազդման, և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման նախադրյալ:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց բարեփոխումների գործընթացի արդյունքները Ոստիկանության զորքերում և կարևորեց անձնակազմի պատվախնդիր ու պրոֆեսիոնալ գործելակերպը հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործում:
Կոլեգիայի նիստում հաշվետու զեկույցներով հանդես եկան ոստիկանության մարզային վարչությունների պետերը:
Ոստիկանության պետն անդրադարձավ տեղերում հանցավորության կառուցվածքի և դրա հակազդման առանձնահատկություններին ու կարևորեց անձնակազմերի պատրաստականության բարձրացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանրությանը ծառայություն մատուցող և անմիջաբար քաղաքացիների հետ աշխատող ստորաբաժանումների գործունեությանը:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության և անձնագրային ու վիզաների վարչության, համայնքային ոստիկանության ղեկավարներից պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին:
Ամփոփելով նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի՝ լիարժեք իրականացնելով բարեփոխումների ծրագրով նախատեսված բոլոր խնդիրները:

Կոլեգիայի նիստի ավարտին արվեցին մի շարք կադրային փոփոխություններ և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցներն ու պատերազմը չեն կանգնեցրել երկրի զարգացումը Գերմանական ակումբը դժգոհ է հայ պաշտպանի խաղիցԻսրայելն ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմ է ցանկանում. ԱրաղչիԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրթիկում վաճառվող խաղալիքը չի համապատասխանել անվտանգության պահանջներին․ տեսչական մարմինը հետկանչ է պահանջելNetflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախումԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարությունը կմեկնարկի գարնանըԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը Նիգերիայում զինյալների հարձակման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվելԽանջյան փողոցի կանգառներից մեկը կտեղափոխվիՎենսը հերքել է լուրերը․ ԱՄՆ իշխանությունները չեն հետաքննում Nvidia-ի ղեկավարինԱՄՆ-ն ցանկանում է Եգիպտոսում 4000 ոստիկան պատրաստել Գազայի հատվածի համար Արվեստի շուկայում խոշոր քայլ․ «Քրիստիսը» գնում է «Դրուեթսը»Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցըՓաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներԵկեք չխաբենք եվրոպացիներին. Ուկրաինային տրամադրված վարկերը ընդհանրապես վարկեր չեն, դրանք նվերներ են․ Ֆիցո Վենետիկի բիենալե․ հանրությունն ընտրել է Նիք Քեյվին ու ՀնդկաստանինՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռшզմագերիների լայնածավալ փոխանակումը տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ. Քուշներ Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցու կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել360 միլիոն Արեգակի զանգված․ վաղ տիեզերքի սև խոռոչը նոր հարցեր է առաջացնումՆեթանյահուին փոխարինելու պայքար՝ Էյզենկոտը վերսկսել է բանակցություններըԿարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից Սիրիայում ԻՊ-ի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներԴՆԹ-ից «լեգո»․ գիտնականները ստեղծել են ինքնահավաքվող նանոկառուցվածքներԱրմավիրում 18-ամյա աղջիկը առևանգել է 10 ամսական երեխայի. նա հայտնաբերվել է Մասիսի հյուրանոցում և ձերբակալվել ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ Նյու Յորքում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի և Պաղեստինի կողմնակիցների միջևUKMTO-ն հայտնել է Դուբայի արևմյան հատվածում լցանավի մոտ պայթյունի մասինԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրաշտին դիմացող ցորեն․ գիտնականները բերքն ավելացրել են մինչև 32,8 տոկոսովՆյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․արցախցիՉիպերի համար նոր հնարավորություն․ նյութը բարակելիս ավելի լավ է հաղորդումԹրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը
Ամենադիտված