Դատարանը կասեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի գույքը բռնագրավելու մասին որոշումը
Ռուսաստան
Մոսկվայի դատարանը կասեցրել է ՅՈՒԿՕՍ–ի նախկին փոխնախագահ, վաղամեռիկ Վասիլի Ալեքսանյանին պատկանող գույքը բռնագրավելու մասին որոշումը, որի համար դատարանում վիճարկում էին Ալեքսանյանի հարազատները և նրա գործունեությունից տուժածները, հաղորդում է Itar-Tass–ը։
Այսպիսով, դատարանը բավարարել է Ալեքսանյանի հարազատների պահանջը։
ՅՈՒԿՕՍ–ի նախկին փոխնախագահը մահացել է 2011–ի հոկտեմբերի 3–ին ծանր հիվանդությունից։ Նա մեղադրվում էր «Томскнефт»–ի գույքը յուրացնելու և «ВНК» նավթային ընկերությունների միության մասնաբաժիններին անօրինական ճանապարհով տիրանալու համար։
Ալեքսանյանի մահից հետո, նրա ընտանիքին վերադարձվել էր միայն 50 միլիոն ռուբլի, իսկ բնակարանը և նրան պատկանող մի քանի մեքենա կալանքի տակ էին վերցվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)