Այլընտրանքը կործանելու է բոլորիս անխուսափելի, կմնա դատարկություն ու միայն իրար ոչնչացնելու ու չարության խավարը
Բլոգոսֆերա
Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։
Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը:
Չեմ դադարում հավատալ, որ դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից, չեմ դադարում հավատալ, որ արդեն իսկ մեծ սխալ գործածները կանգ կառնեն ու նոր ,առավել անդառնալի սխալների չեն գնա: Իսկ որ կատարվածը սխալ էր, եւ ոստիկանության գնդապետի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելը ցանկացած նորմալ մարդու և քաղաքացու համար ցավալի պետք է լինի, ու առնվազն առաջացնի կարեկցանք ու կորուստի դառը զգացում, կարող է վիճարկել միայն լուրջ խնդիրներ ունեցողը։ Բայց արի ու տես...ես ապշած մնացի որոշ գրառումներից այս հարցով։
Հեշտ է ցանկացած մեղք բարդել այլոց վրա, դժվար է մարդ մնալ այսքան ատելության մեջ... Դժվար է, բայց անհրաժեշտ։ Այլընտրանքը կործանելու է բոլորիս անխուսափելի, կմնա դատարկություն ու միայն իրար ոչնչացնելու ու չարության խավարը։ Հիմա ամենուր գերիշխում է ատելությունը, ու դա կլինի վերջը՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու...միեւնույն է՝ պարտվելու ենք։ Ես դեռ հավատում եմ...վերջինը հավատն է մեռնելու...Գնդապետի ընտանիքին հայտնում եմ իմ խորին ցավակցությունը։ Աստված հոգին լուսավորի...
P.S. Այս պահին ոչինչ չեմ քննարկելու։ Ոչ ադեկվատ գրառումները հեռացնելու եմ՝ դրա ժամանակը չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ