Մոսկվայում ընդդիմության ճամբարից հանել են բիոզուգարանները, երբ այդ պահին դրանցում մարդիկ են եղել
Ռուսաստան
Մոսկվայի «Չիստիե պռուդի» թաղամասում հիմնված ընդդիմության ճամբարից երկուշաբթի երեկոյան ոստիկանության աշխատակիցները տարել են բիոզուգարանները։ Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է լուսանկարիչ Դմիտրի Ալեշկովսկին։
Ինչպես ասում են որոշ բլոգերներ, զուգարաններում այդ պահին մարդիկ են եղել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Անցյալ շաբաթ ևս իշխանությունները հրապարակից հանել էին զուգարանները, սակայն այդ անգամ ընդդիմադիրներին հաջողվել էր պայմանավորվածություն ձեռք բերել` նմանատիպ զուգարաններ տեղադրելու համար։
«Իշխանությունները ծիծաղելի են։ Հանել են զուգարանները, որպեսզի դուրս վռնդեն մեզ «Չիստիե պռուդի»-ից, սակայն մեզ հաջողվեց արագ լուծել խնդիրը, մեկ ժամ անց մենք բերեցինք նորերը»,- գրում է «Սոլիդառնոստ» շարժման առաջնորդներից Իլյա Յաշինը։
Նշենք նաև, որ ավելի վաղ մոսկովյան ոստիկանությունը խոստացել էր չցրել ցուցարարների ճամբարը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ