Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
Ադրբեջան
Մայիսի 15-ին Ադրբեջանի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին։
Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)