Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Ամեն տան վրա փամփուշտի հետքեր են. կյանքը սառեցված պատերազմի գոտում. The Guardian

Համաշխարհային Մամուլ

Անժելա Այվազյանի թոռնիկը մանկապարտեզից դուրս էր գալիս, երբ կրակոցներ լսվեցին: Հնգամյա աղջնակը անմիջապես ցածրացրեց գլուխը և ուղիղ տուն վազեց: «Նա խելացի աղջիկ է,- ասում է Անժելան,- գիտի, որ չի կարելի ոչ մի տեղ կանգնել»: Այս անգամ ոչ ոք չտուժեց, բայց բոլորը գիտեն, որ Հայաստանի հյուսիսարևելյան փոքրիկ Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղում դիպուկահարները նորից կկրակեն: Ինչպես Անժելան է ասում. «Դա ընդամենը ժամանակի հարց է»:

Մովսեսում բնակվող ընտանիքների համար այդ կրակոցները առօրյայի մի մասն են: Գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանից ընդամենը 300 մ հեռավորության վրա: Տեղացիներն ասում են, որ գյուղի տարածքի 90 տոկոսը ադրբեջանցի դիպուկահարների տեսադաշտում է: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը իր կյանքի 55 տարին Մովսեսում է ապրել: «Հազիվ թե այստեղ գտնվի մի տուն, որի վրա փամփուշտների հետք չլինի. նրանք պարզապես անկանոն կրակում են, գիտեն, որ այստեղ մարդիկ են ապրում, դրա համար էլ ծայրահեղ դեպքում մեկնումեկին կվնասեն»,- ասում է նա:

Անահիտ Բադալյանը Բերդի Կանանց ռեսուրս-կենտրոնի ղեկավարն է: Նա ուսումնասիրում է հակամարտության ազդեցությունը հոգեբանության վրա: Նրա խոսքով՝ կանանց ավելի քան 86 տոկոսը տառապում է հոգեկան այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են ընկճախտը, սթրեսը, ինչը կապված է սահմանին առկա լարված կյանքի հետ: Անժելա Այվազյանը նույնպես ապրում է չընդհատվող սթրեսի պայմաններում. ամուսինը 22 տարի ծառայել է առաջնագծում, իսկ հիմա այնտեղ իր որդին է: Այստեղ տղամարդիկ երբ ծառայության մեջ են, կարող է երկուսուկես ամիս տանը չլինեն: Անժելան անքնությամբ է տառապում, նա անհանգստանում է որդու համար, հատկապես սահմանային վերջին ընդհարումներից հետո, երբ մարտի հետևանքով վնասվեց նրա դիմային նյարդը:

Կիմա Հալիբյանը ապրում է հարևանությամբ, նա հոգնել է ցույց տալուց այն փամփուշտը, որ խրվել-մնացել է ննջասենյակի պատին: «Անցած տարվա օգոստոսը սարսափելի էր. ամեն օր երեկոյան ժամը 7-ից նրանք սկսում էին կրակել: Ես այնքան եմ հոգնել այս ամենից. մեր երեխաները մեծացել են այս մթնոլորտում, հիմա էլ մեր թոռներն են նույնը տեսնում: Ոչ մի լավ բան, գնալով ավելի է վատանում ամեն ինչ»,- ասում է Կիման:

Ներկայումս գյուղի կանանց մոտ կեսը գործազուրկ է, կայուն եկամտի հույսը այցելում է միայն այն ժամանակ, երբ նրանց ամուսինները ծառայության են անցնում զինված ուժերում կամ էլ արտագաղթում են Ռուսաստան:

Անժելա Այվազյանը նույնպես մի անգամ փորձել է հեռանալ: «Մի քանի տարի առաջ ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի աշխատանք գտնեմ: Այնտեղ չորս ամիս մնացի, ինձ համար շատ դժվար էր Հայաստանից, Մովսեսից, իմ տնից հեռու ապրելը: Ես ութ կիլոգրամ նիհարեցի, ուղղակի չկարողացա այնտեղ ապրել: Այստեղ է իմ տունը, ես հաստատ համոզված եմ»,- ասում է Անժելան: Գրում է 1in.am-ը:

Իր մյուս հարևանուհիների՝ Թագուհի Ադամյանի և Հասմիկ Զաքինյանի հետ Անժելան մտադիր է մնալ, պահպանել իր գյուղը, պահել ընտանիքը: Աշխատելով Բերդի կանանց կենտրոնում՝ նրանք օգտագործում են մանկուց սովորած արհեստը՝ ասեղնագործությունը, պատրաստում են խաղալիքներ և ամանորյա զարդեր՝ վաճառքի համար:

Անահիտ Բադալյանը համագործակցում է Հայրենիքի զարգացման ֆոնդի ղեկավար Թիմոթի Սթրեյթի հետ: Հիմա Անժելա Այվազյանը տասնյակ ձնեմարդեր է պատրաստում ԱՄՆ ուղարկելու համար: «Երբ ես ձնեմարդ եմ պատրաստում, միշտ մտածում եմ, որ երբեք չէի կարող ինձ թույլ տալ մեկնել Ամերիկա կամ ճամփորդել, իսկ հիմա ես իմ ձնեմարդու հետ ինչ-որ իմաստով կարող եմ հայտնվել այն վայրերում, որոնք չեմ կարողացել տեսնել»,- ասում է Անժելան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված