Ռուսական ընդդիմությունը շարունակում է ցույցը Չիստոպռուդնի բուլվարում
Ռուսաստան
Մոսկովյան ոստիկանության ներկայացուցիչը զգուշացրել է Չիստոպռուդնի բուլվարում ընդդիմության կազմակերպած ակցիայի մասնակիցներին, որ նրանք, Բասմանյան դատարանի որոշման համաձայն, պարտավոր են մինչև չորեքշաբթի օրը՝ ժամը 12.00-ը, լքել զբաղեցրած տարածքը։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 15-ին, Մոսկվայի Բասմանյան դատարանը պարտավորեցրել է Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի դատախազությանը և ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ Չիստոպռուդնի բուլվարում ակցիայի դադարեցման, ինչպես նաև կարգ ու կանոնի հաստատման համար։
Ընդդիմության ներկայացուցիչ Իլյա Յաշինը մասնակիցների առջև ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ դատարանի որոշումը խախտում է օրենքներն ու սահմանադրությունը։ Նրա խոսքերով՝ «ճամբարի խորհրդի արտահերթ նիստում» կորոշվի հետագա գործողությունների ծրագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)