Օբաման APEC–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը մերժել է Պուտինի պատճառո՞վ
ԱՄՆ
Որոշումն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա–խաղաղօվկիանօսիան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով չի ժամանի Վլադիվոստոկ, ընդունվել է մի քանի ամիս առաջ, սակայն այդ ժամանակ ռուսական կողմն ընդամենը հայտարարել էր, որ Օբաման չի ժամանելու Վլադիվոստոկ։
Սակայն այն փաստը, որ Օբաման չի ժամանելու Վլադիվոստոկ APEC–ի գագաթնաժողովի մասնակցելու, հայտնի է դարձել մայիսի 14-ին, հաղորդում է Lenta.ru–ն։
Ոմանք Օբամայի նման որոշումը կապում են Պուտինի՝ մայիսի 18-19–ը Քեմպ–Դեվիդում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավերը մերժելու հետ։ Պուտինի այդ մտադրության մասին հայտնի է դարձել մայիսի 12–ին։ Սպիտակ տան մամլո քարտուղարությունը այդ որոշումը պայմանավորել է նոր կառավարության ձևավորման հրատապությամբ։
APEC–ի գագաթնաժողովի անցկացումը նախատեսված է Վլադիվոստոկում, մայիսի 2-9–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)