Օբաման չեղյալ է համարել Մեդվեդևի հետ մասնավոր հանդիպումները
ԱՄՆ
ԱՄՆ Սպիտակ տունը որոշել է կտրուկ փոխել «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում Բարաք Օբամայի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախատեսվելիք հանդիպումների ձևաչափը, գրում է Коммерсантъ–ը։
Ըստ նախնական տեղեկությունների, գագաթնաժողով ի ընթացքում նախատեսված էր Օբամայի և Մեդվեդևի առանձանզրույցը, որի հիմնական թեման լինելու էր Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության հարցը։ Սակայն, ինչպես նշում է Коммерсантъ–ը, ԱՄՆ–ի Սպիտակ տունը մերժել է նախատեսված հանդիպումը։
ԱՄՆ Սպիտակ տան վարչակազմը այդ խնդրի պատճառը կապում է միայն Պուտինի որոշման հետ, քանի որ Պուտինը «Մեծ ութնյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար իր փոխարեն լիազորել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Ըստ թերթի, Պուտինի նման որոշումը շատ անսպասելի է եղել Սպիտակ տան վարչակազմին։
Պուտինը ամենայն հավանականությամբ Օբամայի հետ կհանդիպի հունիսին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ