SuperJet-100 ինքնաթիռի ինքնագիր սարքն արձանագրել է օդաչուների խոսակցությունները
Ռուսաստան
Ինդոնեզիայում վթարի ենթարկված Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի ինքնագիր սարքն արձանագրել է օդաչուների սրահում տեղի ունեցած վերջին խոսակցությունները, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
«Գտնված ինքնագիր սարքն արձանագրել է օդաչուների սրահում տեղի ունեցած վերջին 2 ժամերի խոսակցությունները: Վաղը Մոսկվայից Ջակարտա կտեղափոխվեն անհրաժեշտ սարքավորումները «սև արկղի» պարունակած ձայնագրություններն ապակոդավորելու համար: Եթե տեխնիկական խնդիրներ չծագեն, ողջ գործընթացը կարճ ժամանակ է տևելու»,- հայտարարել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի փոխնախարար Յուրի Սլյուսարը:
Հիշեցնենք, որ SSJ-100 ինքնաթիռը մայիսի 9-ին վթարի էր ենթարկվել ինդոնեզական Յավա կղզու արևմուտքում՝ Սալակ լեռների շրջանում: Ավիավթարին զոհ են գնացել 45 մարդ, այդ թվում՝ 8 ռուսաստանցի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)