17-րդ դարի սրբապատկերը ապօրինի դուրս հանելու համար Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել է Թանգարանի տնօրենը
Ռուսաստան
Մոսկվայի թանգարաններից մեկի տնօրենը ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում 1994–ին Վոլոգդայի շրջանի թանգարանից գողացված 17–րդ դարի Հին կտակարանի «Սուրբ Երրորդություն» սրբապատկերը երկրից դուրս հանելու պահին։
Մոսկվայի իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Ռուսաստանի քաղաքացու կողմից երկրի տարածքից մշակութային արժեք ներկայացնող սրբապատկեր դուրս հանելու մտադրության մասին։
Սրբապատկերը երկրից դուրս հանելու փորձ կատարողը մշակույթի բնագավառի 62–ամյա աշխատակիցն է, որը նախկինում դատապարտվել է մաքսանենգության և 1690 թվականի ցարական ընտանիքի նկարիչի կողմից արված կտավը գողանալու համար, հայտնում է Interfax–ը։
Հնաոճ ապրանքներ գնահատողների կարծիքով, սրբապատկերը սև շուկայում գնահատվում է 1 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)