Նավալնին մեղադրել է ՌԴ իշխանություններին մայիսի 6-ի ակցիայի մասնակիցների իրավունքները խախտելու մեջ
Ռուսաստան
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին Մոսկվայի քաղաքապետարանի և ոստիկանության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, որոնք, իր կարծիքով, պատասխանատու են մայիսի 6-ին տեղի ունեցած «Միլլիոնների երթի» անցկացման երթուղին խափանելու և ձևախեղելու համար, հայտնում է gazeta.ru-ն։
Ըստ Նավալնու հայտարարության՝ Բոլոտնայա հրապարակն ամբողջությամբ շրջափակված է եղել ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչը նախապես համաձայնեցված երթուղու կոպիտ խախտում է եղել։
Այս ամենը, Նավալնու կարծիքով, հանգեցրել է ամբոխի մեջ իրարանցման առաջացմանը և ցույցի մասնակիցներն ապակողմնորոշվել են։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր ցույցն ավարտվել է ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)