Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

«Լևի-պռավի» հոսանք ու գազ օգտագործողների դեմ պայքար է սկսվում, որը հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծել. Գագիկ Մակարյան

Տնտեսություն

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության առաջին նիստը սկսեց հանձնարարություններով և նկատողություններով։ Վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվեց համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին: 

Նա նշեց, որ պետք է մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սակագինն՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Կարապետյանը հատուկ շեշտեց՝ դա պետք է արվի ոչ թե բյուջեի հաշվին, այլ տնտեսվարող սուբյեկտների, որոնք մատուցում են այդ ծառայությունները: Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարեց հարկահավաքման գործընթացը կազմակերպել, ստուգումներ կատարել ռիսկային ընկերություններում։

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

-Պարոն Մակարյան, ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ վարչապետի կողմից գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ հայտարարությունը և հանձնարարականը համապատասխան մարմիններին։

-Ես իմ ելույթներում ասել եմ, որ նորանշանակ վարչապետը երևացող քայլեր կկատարի և հատկապես շեշտադրում կանի սոցիալական կողմի վրա։ Հիմա մեխանիզմը հետևյալն է։ «Գազպրոմ»-ը կամ ՀԷՑ-ն ասում է, որ ««լևի-պռավի» օգտագործողները շատ են, մենք չենք կարող դրանց դեմ պայքարել, դու ուզում ես քո ժողովրդի համար էժանացնես, օգնի մեզ պայքարենք, վճարումների էֆեկտիվությունը բարձրացնենք»։

Պետությունը հիմա պետք է տեսչական ստուգումներով փորձի նայել, թե տվյալ ընկերությունը, օլիգարխի տունը ինչքան գազ ու հոսանք է օգտագործում։ Օրինակ՝ էլեկտրիկը կարող է գնում է, բայց չի կարողանում ստուգում անել կամ էլեկտրիկն էլ է ինտեգրված, կաշառք է վերցնում, գրում է նորմալ է, հետ է գալիս։ Ես իմ տրամաբանությամբ սրան եմ հանգում. հիմա, երբ ստուգումների արդյունքում ինչ-որ մուծումներ կավելանան, ՀԷՑ-ը և «Գազպրոմ»-ը կընդառաջեն և չքավոր ընտանիքներին այդ գողացողների կամ մեծահարուստների վճարած հարկերի դիմաց զիջում կանեն։ Այսինքն՝ սկսում ես փողը հավաքել և այդ եկամուտների միջոցով մյուս տեղում սկսում ես զիջումներ անել։ Ոչ թե Կառավարությունն է սուբսիդավորելու, այլ դա լինելու է գողացողների կամ հարկերը չվճարողների հաշվին։

-Այո, վարչապետը շեշտեց, որ դա պետք է արվի այլ սպառողների հաշվին, ոչ թե պետբյուջեի։

-Տեսեք, պետք է հիմնարկներ գնալ, ստուգումներ անել։ Այստեղ արդեն պետք է համապատասխան տվյալներ ունենալ տվյալ գերատեսչություններից ու տեղում գնալ, ստուգել։ Սա ռիսկային տարրեր էլ է պարունակում իր մեջ, որովհետև մեծահարուստներն էլ են ընկնելու ցուցակի մեջ, ովքեր ունեն առանձնատներ, սաունաներ են տունը պահում, բակն ու այգին լուսավորում են գիշեր-ցերեկ և այլն։ Սա կարող է հետաքրքիր իրավիճակներ առաջացնել։

-Օրինակ՝ ի՞նչ։

-Դե թացը չորի հետ կարող է վառվել։ Սա կարող է նոր պրոբլեմներ առաջացնել, տարբեր մարդկանց իմիջին հարվածել։ Ում, որ գտան, հայտնաբերեցին ու անունը հրապարակեցին, որ վերջինս ստվերային էր օգտագործում, խայտառակ կանեն։ Գների բարձրացում կարող է լինել։ Միգուցե նա, որ «լևի» էր օգտագործում գազը կամ հոսանքը, հիմա կամ պետք է իր շահույթի հաշվին վճարի, կամ բարձրացնի ապրանքի գինը։ Վարչապետը պետք է շատ զգուշ լինի։

-Կարծում եք՝ կհաջողվի՞ Կարապետյանին հասնել իր առջև դրված խնդրին։

-Եթե ուժեղ հետհարված չստանա, կարծում եմ՝ կհաջողվի։ Չեմ կասկածում, որ հետհարված կստանա։ Այս քայլերը կոռուպցիայի դեմ կանխարգելման մոտեցում են, որը կիրառում էր նաև Հովիկ Աբրահամյանը։ Հիմա, եթե ստուգում ես հիմնարկները, ուրեմն կոռուպցիոն ռիսկեր կան, կանխարգելու ես, եթե ստուգումներ չես իրականացնում, ապա նշանակում է կոռուպցիոն ռիսկեր չկան։ Նա այս մոդելն է ուզում շարունակել։

-Պարոն Մակարյան, նորանշանակ վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է նրան հաջողվելու այդ ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերել տնտեսությունը։

-Ոչ ոք մինչև հիմա չէր խոստովանում, որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա դրանով նահանջելու տեղ է թողնում։ Իրականում վիճակը հենց այդպես էլ կա։ Բայց այդ հայտարարությամբ Կարապետյանը նահանջելու տեղ է թողնում։ Ես առայժմ իրեն նեյտրալ եմ վերաբերվում, որովհետև ես կուզեմ նրան գնահատել մի քանի շաբաթ հետո։ Բայց ես ասել եմ ու կասեմ՝ այս ամիսների ընթացքում նա շեշտադրումը դնելու է սոցիալական խնդիրների վրա։ Ինքը փորձելու է լարվածությունը թուլացնել, որովհետև 6-7 ամիսների ընթացքում լուրջ խնդիրները չես կարող լուծել։ Միայն ուժային մեթոդով կարող ես լուծել, երբ նախագահը խփում է սեղանին ու փոխելով գնում է։ Այսինքն ՝ պետք է խիստ ռեժիմով դնել, որը որ չի դրվի։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված