1920 թվականի պատմական մի լուսանկարի հետքերով (լուսանկար)
Բլոգոսֆերա
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահվող այս լուսանկարում 1-ին աշխարհամարտին մասնակցած 500 հայ վետերանների Ամերիկայի և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո շքերթն է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ 1920 թվականի ապրիլի 14-ին: Շքերթից հետո պատերազմի հայ վետերանները ռազմածովային նավատորմի նվագախմբի ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, ուր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին է հանձնվում Հայաստանի առաջին Հանրապեությունը պաշտոնապես ճանաչելու մասին դիմումը:
Միացյալ Նահանգները Հայաստանի անկախությունը ճանաչում է մի քանի օր անց՝ 1920-ի ապրիլի 23-ին: Այդ իրադարձության մասին ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին պաշտոնական գրությունով տեղեկացնում է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գարեգին Պաստրմաճյանին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ես հաճույք ունեմ Ձեզ և Ձեր միջոցով Ձեր կառավարությանը տեղեկացնելու, որ Նախագահի հանձնարարականով, Միացյալ Նահանգների կառավարությունը այսօրվանից ճանաչում է Հայաստանի Հանրապետության de facto կառավարությունը»»:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ