Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին 

Ծաղկահովիտի ընտրությունների ֆենոմենը

Վերլուծական

Ի սկզբանե որևէ մեկը պատրանք չուներ, որ իր հայրենի գյուղում առաջադրված Արայիկ Խանդոյանը հաջողության որևէ շանս ունի: Միայնակ Գայլի առաջադրումը, սակայն, շատ հետաքրքիր իրողություններ բացահայտեց:

Ծաղկահովիտի՝ սեպտեմբերի 18-ի ընտրությունը դարձավ այն մանրակերտը, որը բացահայտեց հանրային տրամադրություները մարդկանց վերբերմունքը քաղաքականության և դրա մեթոդների հանդեպ:

Արայիկը կռված տղա է, իր գյուղում և դրանից դուրս ունի հերոսի համարում: Դա չէին հերքում, ընդ որում, հրապարակավ, ոչ միայն նրա համագյուղացիները, այլ նաև մրցակիցները՝ այդ թվում արդեն նախկին գյուղապետը:

Բայց դրանով հանդերձ Խանդոյանը պարտվեց, որովհետև մարդիկ գիտակցորեն կամ ենթագիտակցորեն չեն արդարացնում փոփոխությունների այն ճանապարհը, որ ընտրել են Միայնակ գայլն ու նրա ընկերները: Ինչքան էլ «Սասնա Ծռերը» սահմանազատվի իր առանցքային դեմքերից մեկի առաջադրումից՝ ծաղկահովիտցիների դիրքորոշումը հենց գնահատականն է նրանց վարքագծին:

Իշխանությունների ռեպռեսիաներն ու վախի գործոնը անշուշտ դեր խաղացել են, սակայն միայն դրանով չի կարելի պայմանավորել Արայիկի պարտությունը: Եթե միայն դա լիներ խնդիրը՝ համոզված հաղթանակ պետք է տաներ իշխանության բռնության հետ ասոցացվող հանրապետական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, սակայն նա նույնպես պարտվեց, որովհետև ծաղկահովիտցիների ու, համոզված եմ, ոչ միայն նրանց համար, եթե մերժելի են «Սասնա Ծռերի» պայքարի մեթոդներն, ապա ատելի են այն ամենն ու յուրաքանչյուր մարդ, որոնք նույնանում են գործող իշխանությունների հետ:

Ծաղկահովիտցիները, հայաստանցիներն ուզում են փոփոխություններ և փնտրում են այն ուժերին, մարդկանց, որոնք դրանք կարող են կյանքի կոչել: Հասարակությունը մերժում է զենքի ուժով պահպանվող իշխանությունը և նմանապես այն փոխելու զինված տարբերակը: Այլընտրանքի փնտրտուքը կամ այս պարագայում սրա բացակայությունը ծաղկահովիտցիների ընտրությունը կանգնեցրել են մի մարդու վրա, ով նախկինում տասը տարի գյուղապետ է եղել և մեղադրվել է տեղական բյուջեի միջոցները յուրացնելու մեջ:

Հենց այստեղ էլ հանգում ենք մեր հասարակության իրական ողբերգությանը: Ծաղկահովիտցիները մեկ առանձին վեցրած գյուղ և մեր ողջ հասարակությունը զրկված են իրական այլընտրանքից:

Մենք մերժում ենք իշխանությունների այլանդակություններն ու նրանց հակադրվողների արկածախնդրությունը, սակայն դրանով էլ մեր ընտրությունը վերջանում է՝ ստեղծված համակարգին ու վիճակին այլընտրանք չլինելու պատճառով:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը
Ամենադիտված