Ուդալցովն ու Նավալնին «խղճի բանտարկյալներ են». Amnesty International
Ռուսաստան
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի ընդդիմադիր ճակատի ակտիվիստներ Ալեքսեյ Նավալնուն և Սերգեյ Ուդալցովին, որոնց իրավապահները ձերբակալել են Մոսկվայում անցկացված ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանության պահանջները չկատարելու մեղադրանքով, անվանել է «խղճի բանտրկյալներ»։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Նիկիտինը։
«Հիմնվելով Նավալնիի և Ուդալցովի հետ կապված ստացված տեղեկությունների վրա, մենք նրանց որակում ենք որպես խղճի բանտարկյալներ», – ասել է Նիկիտինը։
Ըստ նրա, մարդիկ խաղաղ և ոչ բռնի ճանապարհով փորձում են իրականացնել ազատ ցույցերի, հանրահավաքներ և երթեր անցկացնելու իրենց իրավունքը, սակայն ձերբակալվել և հայտնվել են բանտում, հաղորդում է Росбалт-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)