«Համախմբում»-ն ու ՀՅԴ-ն ևս Գյումրիում դադարեցրին քարոզարշավը
Քաղաքական
«Համախմբում» կուսակցությունը հայտարարել է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացրին «Համախմբում» կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայությունից:
Կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարության մեջ ասվում է. «Իմ և «Համախմբում» կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։
Հայտնում եմ նաև, որ «Համախմբում» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։
Քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել նաև ՀՅԴ թեկնածու Աշոտ Կուրղինյանը.
«Խորը ցավ եմ ապրում այսօր մեր քաղաքում տեղի ունեցած ողբերգության համար: Ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքին ծանր կորստի համար: Հուսանք, որ իրականությունը կբացահայտվի և հասարակությունը կանի իր հետևությունները:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գյումրու կառույցը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզչությունը՝ եթերից հանելով բոլոր քարոզչական հոլովակները և տեսանյութերը:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ...»,- ասված է թեկնածուի տարածած հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ