Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն Այվազյան Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում (տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-10-ը Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Եթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար. Քոչարյան Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է մինչև 43 միլիոն մարդ Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ) 

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստ ի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սերժ Սարգսյանի Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունե ն մեր կյանքում:

Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց:

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրան ց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցիկ մեր հասարակության համար:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օր երին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք:

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք և անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, և շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի և ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանո՛ւն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Ռյուտեի՝ Արկտիկայում Պեկինի դիրքերի ամրապնդման վերաբերյալ դիտարկումներինՀայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն ԱյվազյանԻսպանացի զինվորականին զրկել են գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից՝ ռուս կնոջ հետ ամուսնության պատճառովԲժիշկը նշել է մթերքը, որը կօգնի մինչև աշուն ամրապնդել իմունիտետըԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել NYP․ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին Իրանի դեմԵրեք ռուսական օդանավակայաններում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՌուսաստանում շրջանառության մեջ է դրվել նորացված 100 ռուբլիանոց թղթադրամըՄարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվելՄհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում (տեսանյութ) Լեբեդևը «նուրբ սարկազմ» է տեսել Պուտինի՝ Թրամփին ուղղված ուղերձումՄայիսի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է ավելի քան 800 առևտրային նավՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-10-ը Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Թրամփի պատվին վերանվանված օդանավակայանը սկսել է օգտագործել նոր կոդԵթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար. Քոչարյան Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է մինչև 43 միլիոն մարդՉինաստանի կենդանաբանական այգուց ջրհեղեղի պատճառով ավելի քան 100 կենդանի է անհետացելԵթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Թուրքիան շուտով կհայտարարի S-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասինՎարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ) Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում հայտարարվել է կարմիր եղանակային վտանգի մակարդակBrent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,61 դոլար Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան Ո՞րն է շոգ եղանակին ամենավտանգավոր ալկոհոլը Իսրայելը կմիանա Իրանի դեմ ԱՄՆ նոր հարձակումներին անհրաժեշտության դեպքումԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ ՇՀԿ-ն և Լաոսը ստորագրել են երկխոսության գործընկերոջ կարգավիճակի վերաբերյալ հուշագիր2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում Մարզիչը վատ լուրեր է հայտնել Մբապեի վերաբերյալ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Hürriyet. Թուրքիան վերավաճառել է ռուսական S-400-ները Պարսից ծոցի երկրներից մեկինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են WSJ. Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկություններ է տրամադրել Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ դավադրության մասինԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ
Ամենադիտված