Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը լի է անկանխատեսելի վտանգներով. Վահե Էնֆիաջյան
Քաղաքական
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահը չի տեղավորվում բանականության սահմաններում:
Այն կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Թիմակիցներով գտնվում ենք Գյումրիում և մեր զորակցությունը հայտնում մեր լավ ընկերոջը՝ Վարդևան Գրիգորյանին:
Քաղաքը ցնցված է տեղի ունեցածից: Արշակին գիտեին որպես հավասարակշռված, ընկերասեր ու պատասխանատու երիտասարդի:
Հոկտեմբերի 2-ի Գյումրու ընտրությունները գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, և այսօր տեղի ունեցած ողբերգությունը լի է անկանխատեսելի վտանգներով:
Իրավապահ մարմինները պարտավոր են ամենասեղմ ժամկետներում օբյեկտիվ քննություն իրականացնել, որպիսի բացահայտեն և հրապարակեն տեղի ունեցածը:
Մենք պահանջում ենք անաչառ, համակողմանի ու շուտափույթ բացահայտում, և անկախ շրջանառվող վարկածներից, անկախ լրատվականներում հայտնված տարատեսակ վերլուծությունների փաստում ենք, որ տեղի է ունեցել անդառնալին:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արշակ Գրիգորյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ