Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն Այվազյան Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում (տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-10-ը Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Եթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար. Քոչարյան Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է մինչև 43 միլիոն մարդ Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ) 

Պուտինը, Օբաման, Օլանդը և այլ երկրների ղեկավարներ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ Նախագահին

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Այս մասին տեղեկացրին Նախագահի աշխատակազմից:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խրը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից:

Հարգելի Սերժ Ազատի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

«Մեծարգո՛ Նախագահ,

Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը:

Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարո՛ն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ հաճույքով Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներս:

Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:

Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ:

Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ' պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում' ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:

Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար:

Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար' Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին' այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին' փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարո՛ն Նախագահ,

Իմ և իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ:

Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը:

Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության և Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի Թագավորության Թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Ռյուտեի՝ Արկտիկայում Պեկինի դիրքերի ամրապնդման վերաբերյալ դիտարկումներինՀայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն ԱյվազյանԻսպանացի զինվորականին զրկել են գաղտնի տեղեկատվությանը հասանելիությունից՝ ռուս կնոջ հետ ամուսնության պատճառովԲժիշկը նշել է մթերքը, որը կօգնի մինչև աշուն ամրապնդել իմունիտետըԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել NYP․ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին Իրանի դեմԵրեք ռուսական օդանավակայաններում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՌուսաստանում շրջանառության մեջ է դրվել նորացված 100 ռուբլիանոց թղթադրամըՄարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվելՄհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում (տեսանյութ) Լեբեդևը «նուրբ սարկազմ» է տեսել Պուտինի՝ Թրամփին ուղղված ուղերձումՄայիսի սկզբից ի վեր Հորմուզի նեղուցով անցել է ավելի քան 800 առևտրային նավՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-10-ը Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Թրամփի պատվին վերանվանված օդանավակայանը սկսել է օգտագործել նոր կոդԵթե ես այդ ժամանակ դա չանեի, այսօր իսկապես ինձ պետք էր դատել անգործության համար. Քոչարյան Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել է մինչև 43 միլիոն մարդՉինաստանի կենդանաբանական այգուց ջրհեղեղի պատճառով ավելի քան 100 կենդանի է անհետացելԵթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Թուրքիան շուտով կհայտարարի S-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասինՎարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ) Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում հայտարարվել է կարմիր եղանակային վտանգի մակարդակBrent-ը թանկացել է՝ մեկ բարելը 76,61 դոլար Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան Ո՞րն է շոգ եղանակին ամենավտանգավոր ալկոհոլը Իսրայելը կմիանա Իրանի դեմ ԱՄՆ նոր հարձակումներին անհրաժեշտության դեպքումԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ ՇՀԿ-ն և Լաոսը ստորագրել են երկխոսության գործընկերոջ կարգավիճակի վերաբերյալ հուշագիր2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում Մարզիչը վատ լուրեր է հայտնել Մբապեի վերաբերյալ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Hürriyet. Թուրքիան վերավաճառել է ռուսական S-400-ները Պարսից ծոցի երկրներից մեկինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են WSJ. Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկություններ է տրամադրել Իրանի կողմից Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ դավադրության մասինԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Երևանում բախվել են 4 ավտոմեքենաներ, որոնցից երկուսը՝ ճակատ-ճակատի. երկու անչափահասներ հոսպիտալացվել են ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է «Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել «Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ
Ամենադիտված