Մոսկվայի իշխանությունները կրկին արգելել են նույնասեռականների շքերթի անցկացումը
Ռուսաստան
Մոսկվայի իշխանությունները սեռական փոքրամասնություններին չեն արտոնել մայիսի 27–ին անցկացնել գեյ–շքերթ, հաղորդում է BBC Russian–ը։
«Մոսկվայի իշխանություններն արդեն 7 տարի է` արգելում են գեյ–շքերթների անցկացումը», – Twitter–ի իր էջում գրել է ակցիայի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևը։
Միջոցառումը պետք է տեղի ունենար մի շարք երթերի միջոցով։ Ինչպես հայտնել են ակցիայի կազմակերպիչները, շքերթին պատրաստվում էին մասնակցել հազարից ավել նույնաասեռականներ։
2006–ից Մոսկվայի իշխանությունները վեց անգամ արգելել են նույնասեռականների շքերթի անցկացումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)