Ռուսաստանը Սիրիայի ափերի մոտ կուղարկի իր միակ ավիակիրրը
Ռուսաստան
Ռուսաստանը Միջերկրական ծով կուղարկի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ այժմ Միջերկրական ծովի արևելյան մասում ռուսական խմբավորման մեջ են մտնում առնվազն վեց մարտանավեր և ապահովման երեք- չորս նավեր բոլոր նավատորմերի կազմից:
«Խմբավորման մարտական հնարավորությունների ուժեղացման համար պլանավորում ենք դրա կազմ մտցնել նավերի ավակիր խումբ՝ «Ծովակալ Կուզնեցով» հածանավի հետ»,- հայտարարել Է Շոյգուն:
Վկայակոչելով աղբյուրներ՝ «Ինտերֆաքսը» նշում Է, որ հածանավը Միջերկրական ծով կուղևորվի հոկտեմբերի կեսերին: Ռազմերթը, գործակալության տվյալներով՝ կտևի չորսից մինչև հինգ ամիս:
Հավելենք, որ «Ծովակալ Կուզնեցովը» գործող ռուսական միակ ավիակիրն Է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)