Դատարանը Սոբչակին1 միլիոն ռուբլի տուգանելու վճիռ է կայացրել ընդդիմության ցույցերին մասնակցելու համար
Ռուսաստան
Մոսկվայի դատարանը 1 միլիոն ռուբլի տուգանելու վճիռ է կայացրել հեռուստահաղորդավարուհի Կսենիա Սոբչակի նկատմամբ, որը մեղադրվում է հասարակական կարգը խախտելու և ընդդիմության չարտոնված բողոքի երթերին մասնակցելու մեջ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Դատարանի վճիռը չկատարելու պարագայում Սոբչակին սպառնում է 15–օրյա կալանք կամ 2 միլիոն ռուբլի տուգանք։
Սոբչակը դատարանին հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, «քանի որ երթերի մասնակցելու ժամանակ որևէ քաղաքական կոչ կամ կարգախոս չի հնչել»։
Հեռուստահաղորդավարուհին հայտնել է, որ դեռ չի որոշել դատարանի վճիռը բողոքարկելու հարցը։
Հիշեցնենք, որ մայիսի 6–ին Սոբչակը մասնակցել էր «Ժողովրդական երթին», որի ժամանակ էլ ոստիկանությունը ձերբակալել էր նրան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)