Հուզումների պատճառով պարետային ժամ է սահմանվում ԱՄՆ-ի Շառլոտ քաքաղում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Շառլոտ քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) իշխանությունները որոշում են կայացրել սահմանել պարետային ժամ, որն ուժի մեջ կմտնի կեսգիշերից: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտնել Է քաղաքապետարանը:
«Սկսած սեպտեմբերի 23-ից, պարետային ժամը կգործի ամեն օր՝ կեսգիշերից մինչեւ առավոտյան վեցը: Այն չեղյալ կհայտարարվի, երբ դադարի գործել արտակարգ դրության ռեժիմը կամ հետ կանչվի համապատասխան կարգադրությունը»,- ճշտել Է քաղաքապետարանը: Համապատասխան հրամանագիրն ստորագրել Է քաղաքագլուխ Ջենիֆեր Ռոբերտսը:
Շառլոտում զանգվածային անկարգություններ Է հրահրել ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը: Հուզումների ընթացքում տուժել են տասը քաղաքացիական անձ, չորս ոստիկան, հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել Է 44 մարդ:
Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Փեթ Մաքրորին արտակարգ դրություն Է սահմանել Շառլոտում և քաղաք Է ուղարկել Ազգային գվարդիայի, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)