Ալյասկայում նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել. Wall Street Journal
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Caelus Energy ընկերությունը հայտնել Է, որ նավթի խոշոր պաշարներ Է հայտնաբերել Ալյասկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Wall Street Journal-ը:
Apollo Global Management հիմնադրամի կողմից աջակցվող ընկերությունը նշել Է, որ նավթի պաշարներ Է հայտնաբերել շելֆում՝ Հյուսիսային բեւեռից մոտավորապես 300 մղոն (ավելի քան 480 կմ) հյուսիս ընկած շրջանում: Caelus Energy-ն ակնկալում Է, որ հանքավայրում կկարողանա արդյունահանել 1,8-2,4 միլիարդ բարել (240-321 մլն տոննա) նավթ:
Եթե այդ գնահատումները ճիշտ լինեն, ապա խոսքը վերաբերում Է զգալիորեն ավելի մեծ հայտնագործության մասին, քան Exxon ընկերության կողմից 2015 թվականին ածխաջրածինների խոշոր հանքավայրի հայտնաբերումը Հարավային Ամերիկայում՝ Գայանայի ափերի մոտ: Ինչպես ասված Է ընկերության հաղորդագրության մեջ, հանքավայրի հայտնաբերումը կարող Է օրական 200 բարել թեթեւ նավթի արդյունահանում ապահովել, հայտնել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում