Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր այս «արձակուրդի» ընթացքում մեր կողքին են եղել․ Արտյոմ Վարդանյան
Բլոգոսֆերա
«Ջամբո» պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի ընկերներ, ոչինչ չի կարող կոտրել մի մարդու, ով հարուստ է իր ընկերներով։ Ես և եղբայրս տանզանական բանտում 7 ամսվա հարկադիր «արձակուրդից» հետո հասկացանք, որ երկրի բյուջեն կարիք ուներ 220 դոլարի, որը ես վճարել եմ որպես տուգանք՝ ներգաղթի կանոնները խախտելու համար, քանի որ այնտեղ գնել եմ աֆրիկական տարատեսակ ատրիբուտներ Jambo պարկի համար։
Եղբայրս, ինչպես պարզվեց, բացառապես մարդասիրական նպատակներով էր այսքան ժամանակ մնացել բանտում, որ ես կարողանայի ինչ-որ մեկի հետ բլոտ խաղալ։ Նրանից անգամ նեղություն չեն կրել տուգանք գանձել, ուղղակի ասել են՝ վերջ ընկերներ, պարտվել եք ու վերջ։
Մենք անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեր այս «արձակուրդի» ընթացքում մեր կողքին են եղել, աջակցել են։ Ի հեճուկս այն անձանց, որոնք ուզում էին Տանզանիայում մեր «հանգիստը» երկարաձգել 30 տարով, այդպես էլ չկարողացան մեզ հարկադրել հագնել կալանավորի այս նարնջագույն համազգեստը, որը ես ինքնակամ հագել եմ արդեն Հոլանդիայում։ Բժիշկ Այբոլիտը ճիշտ էր, երբ մանկուց մենք լսում էինք՝ «երեխաներ, մի գնացեք Աֆրիկա զբոսնելու»։
Ինչ կարող եմ ավելացնել։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի դատապարտվել 30 տարով Տանզանիայում, քան տեսնել, թե ինչ է կատարվել մեր բացակայության ժամանակ։ Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ նրանց, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին, կարեկցել են ու աջակցել են։ Աստված ձեզ և ձեր հարազատներին երջանկություն պարգևի։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ