Վրաստանում առաջատար է «Վրացական երազանք»-ը
Վրաստան
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյուքների համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 50,56, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 26,51 տոկոսը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը շարունակում է առաջատարի դիրքում մնալ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Նշենք, որ ընտրություններն այդքան էլ հարթ չեն անցել, երկրի տարբեր շրջաններում ընտրատեղամասերն ավերելու փաստով երկրի ՆԳ նախարարությունը մի շարք քրեական գործեր է հարուցել:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, խորհրդարանում տեղերի համար պայքարում է 37 կուսակցություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ