Մարզաշապիկի հետ կապված սկանդալն ու Պիկեի` ԱԱ 2018-ից հետո հավաքականում կարիերան ավարտելու որոշումը (լուսանկար)
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Ալբանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունն իր համար վերջինը կլինի ազգային հավաքականում:
Ալբանիայի դեմ հանդիպմանը ֆուտբոլիստը մարզադաշտ էր դուրս եկել երկարաթև մարզաշապիկով, որի թևքերի վրա չի եղել Իսպանիայի դրոշի գույները: Ֆուտբոլիստը քննադատաության է ենթարկվել: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունն է հատնել ֆուտբոլիստին և հերքել այն տեղեկությունը, թե Պիկեն ինքն է հեռացրել դրոշի գույները: Ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ դրոշի գույները մարզաշապիկի այդ մոդելի վրա բացակայում են:
Միջադեպից հետո ֆուտբոլիստը հայտարարել է.
«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը կլինի իմ վերջին մրցաշարն Իսպանիայի հավաքականում: Երկար եմ մտածել այս մասին և կայացրել եմ բարդ որոշում», – Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Բարսելոնայի» 29-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականում հանդես է գալիս 2009թ-ից:
Հավաքականի հետ հաղթել է 2010թ-ի աշխարհի առաջնությունում և 2012թ-ի Եվրոպայի առաջնությունում: Հավաքականում ֆուտբոլիստը մասնակցել է 85 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու