Ազատ արձակվելուց հետո Լևոն Հայրապետյանը պատրաստվում է վերադառնալ Արցախ
Հասարակություն
Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը բանտից ազատվելուց հետո կվերադառնա Արցախ և կշարունակվի զբաղվել բարեգործությամբ: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը: «Վերջերս եմ խոսել նրա հետ հեռախոսով: Նա ասաց, որ ազատվելուց հետո պատրաստվում է վերադառնալ Արցախ և շարունակել բարեգործությունն եր անել: Նրան չեն թույլատրում տեսակցել, մենք միայն հեռախոսով ենք շփվում»,-նշեց Լևոն Հայրապետյանի դուստրը:
Նա հավելեց, որ շարունակում է պայքարել իր հոր ազատության համար և ցանկանում է, որպեսզի օր առաջ նա ազատության մեջ լինի: «Ես հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, որովհետև վստահ եմ, որ հայրս իր գործունեության ընթացքում ամրապնդել է Արցախի և Հայաստանի միասնականության գաղափարը: Չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ֆինանսական աջակցության համար նա վերջերս պարգևատրվել է նաև Արցախի նախագահի կողմից»,- նշեց Զարուհի Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ