Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստան
Սպորտ
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Վարշավա չարթերային ուղերթով ժամանեցին Լեհաստանի մայրաքաղաք՝ Վարշավա:
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Վարշավայի «Մարիոթ Վարշավա Հոթել» հյուրանոցում:
Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 19:30-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը, իսկ 20։00-ին՝ Վարշավայի «Ազգային» մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու