Ասում էին՝ փող էլ էինք բաժանում, կարուսել է, հետո՞, հաստատվե՞ց. Մամիկոն Ասլանյան
Քաղաքական
Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ներողություն է հայտնում, որ արդյունքների հրապարակումն այսքան ձգձգվեց:
Արդյունքների ամփոփումից հետո, լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց, որ այս ընթացքում վանաձորցու հավատն ու քվեն օդում չի փոշիանալու. «Կարծում եմ, որ ում վանաձորցին ուզում էր քաղաքապետի պաշտոնում տեսնել՝ տեսավ: Ավագանիում բոլոր անդամները վանաձորցիներ են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,- ասաց նա:
Հարցին, թե ովքե՞ր սատարեցին ձեզ, քաղաքապետն, իհարկե, չնշեց՝ պնդելով, թե շատերն էին համոզված, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելու է Քրիստ Մարուքյանը:
«Ասում էին, թե փող էլ էինք բաժանում, կարուսել է, հետո՞, հաստատվե՞ց: Օրենքը ո՞վ էր պահում, Հանրապետակա՞նը, թե՞ մյուսը ուժերը»,- հեգնեց նա:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա քաղաքապետի համոզմամբ այդպիսի բան չի եղել. «Դա ֆիկցիա է»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ