Ընդհանուր համաձայնությունը խախտողներն անբարոյականներ են. Հեղինե Բիշարյան
Քաղաքական
ՀՎԿ անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ ընդհանուր պայմանավորվածություն խախտողներն իր թիմի ներկայացուցիչները չեն եղել:
Թեև պատգամավորը չի բարձրաձայնում, թե, մասնավորապես, խոսքն ում կամ ում թիմի ներկայացուցիչներին է կասկածում, բայց գտնում է, որ նման պահվածքն անշնորհքություն ու անբարոյականություն է: «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմն ընտրել է իր սկզբունքի համաձայն և չի շեղվել ընդհանուր համաձայնությունից: Իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր ընտրած ուղուց, նրանք անբարոյականներ են»:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Հեղինե Բիշարյանն այդ խոսակցությունները բամբասանք է որակում. «Ես դրանց չեմ հավատում: Ճնշումներ չեն եղել: Իմ թիմի ներկայացուցիչները ճնշվելու բան չունեն»,- Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Բիշարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ