Արքայադուստր Դիանայի ավտոմեքենան աճուրդի է դրվելու
Այլ
Արքայադուստր Դիանային պատկանող 1994 թվականի Audi Cabriolet ավտոմեքենան դրվելու է աճուրդի: Այդ մասին հաղորդվում է հոկտեմբերի 10-ի մամուլի տեղեկագրում:
NEC Classic Motor Show Sale-ի աճուրդը կայանալու է Բիրմինգհեմում նոյեմբերի 12-ին եւ 13-ին եւ անցկացվելու է Silverstone Auctions աճուրդային տան կողմից:
Ավտոմեքենան գնահատված է 50-60 հազար ֆունտ ստեռլինգ: L449 TRP օրիգինալ համարանիշով հինգցիլինդրանոց կաբրիոլետը 1994 թվականի մարտին անձնական օգտագործման համար արքայադուստր Դիանային է տրամադրվել արտադրող ֆիրմայի կողմից: Ավտոմեքենան առաջարկվում է գերազանց վիճակում՝ ընդամենը 21 հազար 412 մղոն (շուրջ 34,5 հազար կիլոմետր) վազքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ