Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները 

Ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը. ավստրիական «Profil» ամսագրի հոդվածը քառօրյա պատերազմի մասին

Հասարակություն

Ավստրիական «Profil» ամսագիրն Արցախի, քառօրյա պատերազմի և Թալիշ գյուղի մասին հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը, որը տրամադրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

«Հակամարտության կողմերից Հայաստանը հազարավոր տարիների պատմություն ունեցող երկիր է, որի ժողովուրդը օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության հետևանքով գրեթե վերանալու էր աշխարհի երեսից: Երկիր, որ շրջափակված է երկու թշնամի հարևաններով, չունի արժեքավոր հանածոներ և ելք դեպի ծով: Երկիր, որտեղ ժողովրդավարությունն անթերի չէ, բայց որը ձգտում է եվրոպական արժեքներին:

Հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը, ունի ընդամենը 100 տարվա պատմություն, և այդ 100 տարվա շուրջ քառորդ մասը նույն ընտանեկան կլանի իշխանության տարիներն են: Ինչպես Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանը ևս վարկաբեկված է մարդու իրավունքների ոտնահարումների, ընդդիմադիրների և լրագրողների դեմ գործվող բռնությունների պատճառով:

Ապրիլյան դեպքերը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որակվում են որպես Ադրբեջանի «Blitzkrieg»-ի փորձ: Ադրբեջանը պնդում է բացառապես հայկական սադրանքներին պատասխանելու վրա: Բաքուն նույնիսկ ժխտում է ադրբեջանական զինված ուժերի մուտքը Թալիշ. «Եթե մենք մտնեինք գյուղ, այն չէինք հանձնի»,-նշել է արտգործնախարարությունը: Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է Թալիշում ծեր զույգի սպանողն ու մարմինը խոշտանգողը:

Քառօրյա պատերազմից երկու կողմերի կրած վնասները հավասարակշռության մեջ են. շուրջ 100-ական զոհ երկու կողմերի զինված ուժերում, ավերված տներ, ենթակառույցներ և տարածքային ոչ արժեքավոր նվաճումներ:

Եթե Ադրբեջանի պետական օժանդակության արդյունքում մի շարք վնասներ հաղթահարվել են, Թալիշը մնում է ավերակների մեջ:

Դեռ 2006 թվականին «Շպիգելը» գրում էր, որ Թալիշը հնուց եղել է հայերի «արծվաբույնն ու դիտակետը», որի մասին աղբյուրները հիշատակում են սկսած 461 թվականից: Սակայն թվում է, թե այդ 1555-ամյա պատմությունն իր ավարտին է մոտեցել:

Միջնադարում հայկական թագավորության մաս էր կազմում «Արցախ» անունով իշխանությունը: Մինչ օրս «Արցախ» անվանումը օգտագործվում է որպես համարժեք «Լեռնային Ղարաբաղ» անվանմանը: Ադրբեջանը ցանկանում է իր պատմական արմատները 17-րդ դարում ձևավորված Ղարաբաղի խանությունում տեսնել:

Չպետք է նաև մոռանալ, թե ինչքան ամուր է օսմանյան թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը, և որ ազերիները սերտորեն կապված են օսմանյան թուրքերի հետ: Չպետք է մոռանալ նաև, որ 1918-1920թթ., օսմանյան թուրքերի հետ համատեղ, ազերիները պատերազմում էին հայերի դեմ նաև Լեռնային Ղարաբաղի համար: Այսօր էլ Ադրբեջանը սերտորեն կապված է Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հետ:

Պետք է նաև հիշել, որ խորհրդային ժամանակներում Ստալինը հայերի կամքին հակառակ Լեռնային Ղարաբաղը միացրեց Խորհրդային Ադրբեջանին: Ղարաբաղի բնակչության 70-80 տոկոսը կազմող հայերի սիրաշահելու նպատակով Լեռնային Ղարաբաղին տրվեց ինքնավար մարզի կարգավիճակ, ինչը, սակայն, ոչ միայն չմեղմեց հայերի ու ադրբեջանցիների թշնամանքը, այլև ավելի խորացրեց:

Խորհրդային Միության հոգեվարքի տարիներին Ադրբեջանում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորածներ: Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները: Խորհրդային Միության փլուզումից հետո հայերը վրեժխնդիր եղան' քշելով հարյուր հազարավոր ադրբեջանցիների և ազատագրելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև մի մեծ բուֆերային գոտի, որը, ըստ տարբեր տվյալների, կազմում է հարևան երկրի 8-20 տոկոսը:

Ադրբեջանի գործողությունների արդյունքում Նախիջևանն ամբողջապես հայաթափվեց:

750.000 ադրբեջանցիների և 300.000 հայերի փախստական դառնալը երկու կողմերում հանգեցրեց էթնիկ զտման իրավիճակի:

20 տարի է' բանակցություններն արդյունք չեն գրանցել: Ադրբեջանը, վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձևերը, պահանջում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների վերադարձ: Մինչդեռ Արցախը պատրաստ է խոսել բանակցությունների սեղանին ճանաչված կողմ դառնալուց հետո միայն:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մոտ ապագայում հարցի խաղաղ կարգավորում չի տեսնում: Ադրբեջանից նշում են. «Մենք Հայաստանից միշտ նույն խոսքն ենք լսում, ինչը լավատեսական ոչինչ չի նշանակում»:

Այդ իսկ պատճառով շփման գծի այս և այն կողմերում վարժեցվում են, փորում և ամրացնում: Եվ զինվում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասին
Ամենադիտված