Վիկտոր Դալլաքյանը ֆեյսբուքին վճարում է իրեն գովազդելու համար (ScreenShot)
Քաղաքական
Վաղը քաղաքական հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Ըստ տեղեկությունների՝ վերջինս վաղը կհայտարարի իր հրաժարականի և ընդդիմադիր դաշտում նոր ստեղծվելիք կուսակցության մասին:
Դալլաքյանն, ով նախկինում ևս գործել է ընդդիմադիր ֆրոնտում, կրկին կվերադառնա հարազատ միջավայր, ուր, կարծես թե, իրեն անելիքներ են թելադրված:
Նրա վերադարձի մեկնարկը, թերևս, Դալլաքյանը բավականին վատ է կազմակերպել, իրեն պատկանող շատ անհայտ մի կայքով` politinfo.org, տարածել է իր հայտարարության մասին նախնական տեղեկություն, որն էլ վճարովի հիմունքներով գովազդում է ֆեյսբուքում:
Հետևություն` Դալլաքյանը որոշել է «կոնը» ֆեյսբուքում դնել, բայց դա այդքան էլ էական չէ, փաստորեն ընդդիմադիր դաշտ է վերադառնում իշխանության մեջ, բայց նույն իշխանությունից նեղացած Դալլաքյանը, ով կփորձի իր կուսակցությունում հավաքել իշխանություններից նեղսրտած մարդկանց` այդ կերպ վերահսկելի դարձնելով այդ խմբին:
Ահա այսպիսին է Բ26-ի սցենարիստների հերթական սյուժեն, որի իրագործողը կլինի անվանարկված այս քաղաքական գործիչը:
Այս տեմպերով շարունակելու դեպքում, հնարավոր է` այդ նույն սցենարիստները որոշեն ընդդիմադիր դաշտ գործուղղել նաև Արտաշես Գեղամյանին. ի՞նչ վատ հռետոր է:
Ն.Ա.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ