Թիմիս հետ ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել. Յուրա Մովսիսյան
Սպորտ
«Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունք: Հարձակվողը անդրադառնալով նոր պայմանագրին նշել է, որ երջանիկ է և ցանկանում է թիմի հետ տիտղոսներ նվաճել:
«Ռեալ Սոլթ Լեյքն» ինձ համար առաջնային տարբերակ էր, քանի որ այստեղ լավ է և’ իմ, և’ ընտանիքիս համար: Երբ լքում էի MLS, պատկերացնում էի, թե ինչպես եմ վերադառնում և շարունակում հաղթել: Թիմիս հետ ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել: Ես արդեն եղել եմ ակումբի մի մասը, որը սկսեց իր ճանապարհը և ադյունքում հասավ չեմպիոնության: Ցանկանում եմ կրկնել այդ պատմությունը: Ես շատ ուրախ եմ»,- Մովսիսյանի խոսը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու