«Հրապարակ». ՀՀԿ առաջիկա համագումարը ահավոր պատմական է լինելու. «բոլորն աթոռից ընկնելու են»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրության շուրջ։ Կարեն Կարապետյանն ու իր թիմը չեն շտապում այդ հարցում, օրինակ են բերում Տիգրան Սարգսյանին, որը բավականին ուշ անդամագրվեց, սակայն ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ հարցն արդեն իսկ լուծված է, և նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Կարապետյանը կմտնի կուսակցություն. «Շարմազանովը հո չքնեց-զարթնեց՝ մի օրում ասաց՝ չի բացառվում»։
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ առաջիկա համագումարը կլինի «ահավոր» պատմական։ «Տեղի կունենան այնպիսի ֆորսմաժորային փոփոխություններ, կհնչեն այնպիսի հարցեր, ու կլսվեն պատասխաններ, որ «բոլորն իրենց աթոռներից» կընկնեն»,- անբեկանելի տոնով ասաց մեր աղբյուրը։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ «Կառուցվածքային և մնացյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ