Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․ Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից 

Վիկտոր Դալլաքյանն անուններ է տալիս

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս, դուրս է գալիս ՀՀԿ-ից և պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դալլաքյանը մոտ կես ժամ ներկայացրեց իր անցած ուղին, ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իր կողմից հեղինակած օրենքները, Վանաձորում իր շնորհիվ կատարված աշխատանքները, ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունները և այլն։ 

Բավական երկար ելույթից հետո, վերջում Դալլաքյանը ներկայացրեց երկու կարևոր փաստաթուղթ, որոնք, նրա խոսքով, փաստում են նրա մասին, որ Վանաձորում կատարվել է պետական մակարդակով հանցագործություն։ «2012 թվականի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր և ինձ խնդրել է, որ ես շարունակեմ իր հետ համագործակցությունը և առաջարկել է անդամակցել ՀՀԿ-ին։ Մենք երկար քննարկել ենք այդ խնդիրը։ Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ, նա ընդունել է իմ մոտեցումները և ես անդամակցել եմ ՀՀԿ-ին։ Սակայն, 2012 թվականի մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ դեմ օգտագործել է, այսպես կոչված, լուսավոր հանցագործին և մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ։ Խորհրդարանական ընտրություններից 2 օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ։ Մենք հանդիպել ենք 2012 թվականի մայիսի 8-ին։ Այդ հանդիպմանը ներկա է եղել Կաթողիկոսը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը և ես։ 

Սերժ Սարգսյանն ասաց՝ թույլ տվեք առանձին խոսենք։ Նա ինձ հարցրեց՝ ինչու այդպես ստացվեց (խոսքը Վանաձորի մասին էր. խմբ)։ Ես պատասխանեցի, որ եկել եմ այդ պատասխանը ձեզանից ստանալու, որովհետև ես 4 անգամ անընդմեջ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, որին դեմ են եղել ՀՀ առաջին և երկրորդ նախագահները։ Ես Սարգսյանին հարցրել եմ՝ Դուք հրապարակային իբր ինձ պաշտպանել եք, բայց արդյուքնում ես չեմ ընտրվել և նրան ներկայացրել եմ, թե Վանաձորում ինչ է տեղի ունեցել։ Օրինակ՝ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, 1 տարի 17 օր ՀՀ-ում չի բնակվել, կնոջ ու երեխայի հետ եղել է այլ երկրում։ Սարգսյանը ինձ պատասխանել է՝ բողոքարկիր։ Ես բողոքարկել եմ ու Վանաձորի թիվ 30 ընտրատատարածքային հանձնաժողովի նախագահն ինձ մերժել է։ Ես հիմա ձեզ ուզում եմ հարց տալ՝ դուք տեսե՞լ եք իշխանության թեկնածու, որն իր բողոքարկման մեջ նշում է, որ իր մրցակիցը ՀՀ-ում 1 տարի չի բնակվել և հանձնաժողովը նրան մերժում է։ Դուք 4 տարի շարունակ դա գրել եք։ 2012 թվականի մայիսի 11-ին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր և ասել՝ մի քանի օր առաջ ինքն ընդունել է «Լուսավորի» հանցագործին։ Այսինքն՝ ինձ հասկացրել է, որ ամեն ինչ ավարտված է։ Այս 4 տարիների ընթացքում փաստաբան Վահե Հովսեփյանը բազմիցս դիմել է համապատասխան պետական մարմիններին՝ այդ մարդու գրանցման մասին տեղեկություն ստանալու համար։ Ես ներկայացնում եմ այս փաստաթղթերը ու ասում՝ ստել են Տիգրան Մուկուչյանը, Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ նախկին ու ներկա պետերը, Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի նախագահը, թե այդ անձը 5 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում։ Սա հաղորդում է հանցագործության մասին։ Այս հանցագործությունը կատարվել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և բուրգին նստած են ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ԿԸՀ-ն»,- հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը։ 

Վերջինս ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի՝ իր փաստաբանը 2013 թվականի սեպտեմբերի 23-ին հարցում է ուղարկել ՀՀ-ում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին և հարցրել ՀՀ մուտքի և ելքի վերաբերյալ ինչ տեղեկոսւթյուններ կան Էդմոն Մարուքյանի այցելությունների վերաբերյալ։ «Ես ներկայացնում եմ ՌԴ սահմանապահ ծառայության պատասխանը ուղղված փաստաբանին։ Էդմոն Մարուքյանը AH 0545913 անձնագրով 2009 թվականի հունիսի 13-ին ՀՀ-ից մեկնել է ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 2010 թվականի մայիսի 30-ին։ Այսինքն՝ նա ՀՀ-ից բացակայել է 1 տարի 17 օր։ Այս փաստաթղթերի հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործեր հարուցել ոստիկանապետի, ԱԱԾ պետի, ԿԸՀ նախագահի նկատմամբ, իսկ այնուհետև «Լուսավոր Հայաստանի» ականջը բռնել և ուղարկել Նուբարաշենի մեկուսարան»,- շեշտեց Վիկտոր Դալլաքյանը և հավելեց՝ այս փաստերը ցույց են տալիս, որ «ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ ՀՀ բարձրագույն իշխանություններում, մամաներին չգիտեմ»։ 

Դալլաքյանը նշեց, թե ինչու է 2012 թվականին համաձայնել ստանձնել ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի և Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները. «Ես 4 տարի սպասել եմ, որովհետև կա թևավոր խոսք՝ կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակ։ Հիմա եկել է իմ քարերը նետելու ժամանակը։ Ես ուզում եմ ասել՝ այս 4 տարիների ընթացքում ես երբևէ չեմ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ես 2008 թվականին շարադրել եմ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ներկայացված ոչ մի հայտարարություն չի կատարվել։ Ես հիմա կասեմ՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնությունները
Ամենադիտված