Samsung-ը 17 մլրդ դոլար կապիտալիզացիա է կորցրել Galaxy Note 7-ի վաճառքների դադարեցման պատճառով
Այլ
Հարավկորեական Samsung Electronics Co.-ն հոկտեմբերի 11-ին 17 մլրդ դոլար կապիտալիզացիա է կորցրել Galaxy Note 7-ի բոլոր վաճառքների կասեցման եւ դրա արտադրության դադարեցման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո, ինչը կապված է այն հաղորդագրությունների հետ, որ սարքերի բռնկումը շարունակվում Է նույնիսկ դրանց նորոգումից հետո:
Ընկերությունը նաեւ հորդորել է սպառողներին, որոնք արդեն ձեռք են բերել Galaxy Note 7, չօգտագործել սարքերը եւ անջատել դրանց սնուցումը, քանի դեռ մասնագետները փորձում են հասկանալ խոտանի պատճառները:
Samsung Electronics-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 11-ին Էժանացել են 2008 թվականից ի վեր առագելագույն տեմպերով՝ 8 տոկոսով՝ մինչեւ 1,545 մլն հարավկորեական վոն, կապիտալիզացիան կրճատվել է մինչեւ 217,35 տրիլիոն վոն (շուրջ 195,6 մլրդ դոլար), վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ