Անգլիայի բնակիչները սկսել են ինքնագնաց ավտոմեքենաներ փորձարկել
Հասարակություն
Անգլիայի Միլթոն-Քինս քաղաքի բնակիչներն այսօրվանից կարող են երթեւեկել ինքնագնաց ավտոմեքենաներով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
«Ինքնագնաց ավտոմեքենաների այսօրվա առաջին հանրային փորձարկումները դարակազմիկ պահ են եւ այն բանի վկայությունը, որ Մեծ Բրիտանիան գտնվում է ինովացիաների առաջնագծում: Ինքնագնաց մեքենաների համաշխարհային շուկան հսկայական հնարավորություն է մեր ավտոմոբիլաշինական եւ տեխնոլոգիական ընկերությունների համար»,-հայտարարել է երկրի բիզնեսի գործերի նախարար Գրեգ Քլարկը:
Ինքնագնաց ավտոմեքենաների ստեղծման տեխնոլոգիան մշակվել է Օքսֆորդի ռոբոտատեխնիկայի ինստիտուտում եւ Oxbotica ընկերության կողմից:
Մեծ Բրիտանիան հույս ունի դառնալ ինքնագնաց ավտոմեքենաների արտադրության առաջատարը: Պլանավորվում է, որ ինքնագնաց ավտոմեքենաները ճանապարհային երթեւեկության լիիրավ մասնակիցները կդառնան արդեն այս տասնամյակի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ