«System of a Down»-ը համերգային շրջագությամբ կլինի Ֆրանսիայում
Հասարակություն
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը Սերժ Թանգյանի գլխավորությամբ 2017 թվականի համերգային շրջագայությամբ կլինի Ֆրանսիայում: Խումբը գալիք տարվա ամռանը 4 համերգ կունենա այդ երկրում: Մասնավորապես, հունիսի 7-ին խումբը կլինի Նանսիում, 10-ին՝ Download Festival-ի շրջանակու մ Փարիզում, 20-ին՝ Նիմում, իսկ հուլիսի 20-ին՝ Արրասում:
System of a Down-ը խումբը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բաս կիթառ):
Նրանք ընտրել են System of a Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims of a Down:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ