Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորությունները 

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Հարություն Թերզյանը

Հասարակություն

Կյանքից հեռացել է ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հարություն Արտաշեսի Թերզյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Հարություն Թերզյանը ծնվել է 1932 թ.-ին, Երևանում։ 1950-1955թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)) էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և նշանակվել աշխատանքի Հայէլեկտրագործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, իսկ 1957թ. տեղափոխվել է նոր կազմակերպվող Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ աշխատել է նախ որպես ավագ ճարտարագետ, ապա առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ: 1989թ. ընտրվել է Պոլիտեխնիկական ին ստիտուտի էլեկտրական ապարատների և ավտոմատացման միջոցների ամբիոնի վարիչ: 1993-2006թթ. եղել է ՀԱՊՀ գիտական աշխատանքների, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի գծով փոխպրեզիդենտը (պրոռեկտոր): 1987 թվականից ղեկավարել է Ավտոմատացված համակարգերի և մոդելավորման բազային գիտահետազոտական լաբորատորիան և որպես պրոֆեսոր դասավանդել «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնում:

1964թ. էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտում (Մոսկվա) Հ.Թերզյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1980թ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում' դոկտորական ատենախոսություն: 1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ «Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» մասնագիտությամբ: 1996 թվականից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Հարություն Թերզյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ-ի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ:
Ակադեմիկոս Հարություն Թերզյանը ստեղծել է գիտական դպրոց նախագծման և գիտական հետազոտությունների ավտոմատացված համակարգերի բնագավառում: Նրա գիտական աշխատանքները նվիրված են որոշումների ընդունման, սահմանափակումներով ոչ գծային բազմապարամետրական էքստրեմալ խնդիրների լուծման օպտիմալացման մեթոդների մշակմանը, օպտիմալացման մեթոդների ադապտացմանը լուծվող խնդիրների մոդելներին, բարդ տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման համակարգերի, գիտական հետազոտությունների և նախագծման վիրտուալ համակարգերի մշակմանը, էլեկտրամեխանիկական ու էլեկտրամագնիսական համակարգերի հետազոտությանն ու մաթեմատիկական մոդելավորմանը, կառավարման համակարգերին, ոչ գծային եզրային խնդիրների լուծման թվային մեթոդների և զուգահեռ հաշվարկների ընթացակարգերի մշակմանը: Հ.Թերզյանը հրատարակել է շուրջ 130 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 5 մենագրություն:

Մեծ է Հ. Թերզյանի ավանդը բարձրորակ ճարտարագիտական կադրերի պատրաստման ասպարեզում: Պրոֆեսոր Թերզյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակից ավել դոկտորական, թեկնածուական և բազմաթիվ մագիստրոսական ատենախոսություններ:
Ակադեմիկոս Թերզյանը եղել է ՀԱՊՀ–ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Կառավարման, ավտոմատացման և էլեկտրոնիկայի» 032 մասնագիտական խորհրդի նախագահը, «ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր, տեխնիկական գիտությունների սերիա», «ՀԱՊՀ լրաբեր», «ՀԱՊՀ բանբեր» գիտական հանդեսների գլխավոր խմբագրի տեղակալը, ինչպես նաև «Journal of Applied Electromagnetism» և «Georgian Scientific News» ամսագրերի միջազգային խմբագրակազմի անդամ: Նա ընդգրկվել է Հայաստանի բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների ցանկում։
Գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Թերզյանը 2003թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Գերմանիայում հրատարակված «Simulation of Electromechanical Systems. Numerical Methods and Solutions (Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում: Թվային մեթոդներ և լուծումներ)» մենագրության համար նա 2010թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Պրոֆեսոր Հարություն Թերզյանին 2013թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ակադեմիկոս Թերզյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների՝ գործընկերների, ուսանողների, աշակերտների սրտում։

Ակադեմիկոս Հարություն Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12:00-14:00-ն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասին
Ամենադիտված