«Daily Mail»-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 73-րդ տեղը 100 լավագույնների շարքում
Սպորտ
Ամեն տարի Բրիտանական «Daily Mail» թերթը ներկայացնում է իր վարկածով տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը: Պարբերականը ներկայացրել է այս տարվա ցուցակի 60-ից 80-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին, որոնց թվում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն ըստ պարբերականի կազմած ցուցակի 73-րդ տեղում է:
«Մխիթարյանը երեք մրցաշրջան անցկացրեց «Բորուսիայում»՝ դառնալով ավելի ու ավելի լավը: Եվ խնդիրն այն էր, որ ինչ-որ մեկն անպայման կհայտնվի, որ կվճարի ավելի մեծ գումար ու կգնի նրան: Այդ ինչ-որ մեկը «Յունայթեդն» էր, և Ժոզե Մոուրինյոն պետք է աղոթի, որպեսզի հայ ֆուտբոլիստը մոտենա նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ցուցանիշին՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում»,-մեկնաբանել է DailyMail-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու