Արգենտինայի հավաքականի պարտությունը (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը տնային խաղում նվազագույն հաշվով պարտվել է Պարագվայի ընտրանուն:
Միակ գոլը 18-րդ րոպեին հեղինակել է Դերլիս Գոնսալեսը:
Նշենք, որ Սերխիո Ագուերոն վրիպել է 11 մետրանց հարվածից, իսկ Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը:
Արդյունքում արգենտինացիները պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության նույն ընտրական փուլի տնային երկու խաղերում պարտություն կրեցին: Նախորդ տարվա հոկտեբերին հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Էկվադորին:
Երկու խաղերին էլ բացակայում էր Լիոնել Մեսսին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու