Դժվար կլինի մոռանալ այս խաղը. Լևանդովսկին` Հայաստանի դեմ հանդիպման մասին
Սպորտ
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Աշխարհի 2018թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակին և նշել.
«Պետք է վայելել հաղթանակը: Մեզանից շատերը կարծում էին, որ ոչ ոքի է լինելու, բայց հաջողվեց հաղթանակի հասնել վերջին վայրկյանին: Պետք է միշտ հավատալ և պայքարել մինչև վերջ:
Խաղի արդյունքն ավելի շուտ պետք է վճռվեր: Մենք չենք կարող խաղին մոտենալ 95 տոկոս պատրաստվածությամբ, պետք է մոտենանք 100 տոկոս պատրաստված: Դժվար կլինի մոռանալ այս խաղը: Մրցակիցը մեկ հոգով պակաս էր խաղում, բայց հակագրոհելու հնարավորություն ուներ: Այս արդյունքը ցույց է տալիս, որ այս խումբը հավասարվում է: Այնպես որ, յուրաքանչյուր խաղում պետք է մեկ միավոր վաստակենք»,-Լևանդովսկիի խոսքը մեջբերում է laczynaspilka.pl-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Հաղթական գոլը խփել է հենց Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու