Բարեբախտաբար ավարտը մեզ համար հաջող եղավ. Զելինսկին՝ Լեհաստան- Հայաստանի խաղի մասին
Սպորտ
Աշխարհի 2018 թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ավաքականի նկատմամբ տարած հաղթանակի է անդրադարձել նաև Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին:
«Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք: Հեշտ չէր մրցակցի պաշտպանությունը ճեղքելը, քանի որ կային մեծ քանակությամբ պաշտպաններ: Բարեբախտաբար ավարտը մեզ համար հաջող եղավ և պարգևատրվեցինք հաղթական գոլով:
Կարծում եմ՝ այս խաղին ես ավելի լավ հանդես եկա, քան Դանիայի դեմ հանդիպմանը: Ամեն ինչ արեցինք այս խաղում հաղթելու համար և հասանք մեր նպատակին»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է laczynaspilka.pl-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու