Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել՝ Վիկտոր Դալլաքյանին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված' Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վիկտոր Դալլաքային ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ