Հայաստանի դեմ խաղում խփած գոլի շնորհիվ Լևանդովսկին հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Լեհաստանի հավաքականը Ռոբերտ Լևանդովսկիի գոլի շնորհիվ հաղթանակի հասավ Հայաստանի ազգային ընտրանու նկատմամբ (2:1):
Ընթացիկ ընտրական փուլում սա Լևանդովսկիի 5-րդ գոլն էր: Արդյունքում ֆուտբոլիստը ռմբարկուական պայքարում հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկանում ենք ԱԱ-2018-ի ընտրական փուլի թվիթերյան էջից:
Լեհաստանի հավաքականի ավագը Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում 8 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու